Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Միրզոյանի «լավ նորությունը»

Միրզոյանի «լավ նորությունը»
12.05.2025 | 15:51

«Այդ սպասումները կապված են Հայաստանի սահմանադրությունից «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները բացառելու, ինչպես նաև Մինսկի խմբի լուծարման հետ»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրին:

Այլ խոսքով, Բաքուն շարունակում է պնդել իր նախապայմանները:

Օրերս նաև Հայաստանի արտգործնախարարն էր ասել, որ ադրբեջանական կողմի հետ «խոսակցություն կա»: Ընդունելով, որ առաջընթաց չկա, Արարատ Միրզոյանը չէր բացառել նաև, որ առաջիկայում «հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով առաջիկայում գուցե լավ նորություններ լինեն»:

Հայկական կողմի համար հարաբերական «լավ նորություն»-ը կարող էր լինել միայն այն պարագայում, եթե Բաքուն հրաժարվեր իր նախապայմաններից:

Բայրամովը պնդում է, որ չեն հրաժարվում:

Հետևաբար, Միրզոյանի ասած «լավ նորություն»-ը ադրբեջանական նախապայմանների բավարարումն է, ինչից հետո ՔՊ-ականները, անշուշտ, կխոսեն հերթական «դիվանագիտական հաղթանակի» մասին:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1710

Մեկնաբանություններ